Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինքն իր գլխին «սարքում» է

Ինքն իր գլխին  «սարքում» է
18.06.2013 | 00:47

ԱԺ խոսնակը իր որակումներով հերթական անգամ «փայլեց» ՎՊ-ի հաշվետվությունը քննարկելիս: Հայ «թալանչինե՜ր», հայ «լափողնե՜ր», տեսնես ո՞վ է ստեղծել: Սակայն արդեն արտահերթ նիստում Հովիկ Աբրահամյանը «փափկել» էր, նույնիսկ, մի տեսակ, «մանդրաժ» էր:
Մեր տեղեկություններով, Աբրահամյանի «ընդդիմադիր» դառնալու լուրը «քաջ որսկանի գյուլլի պես» հասել է արտասահմանում իր կարճատև արձակուրդն անցկացնող երկրի ղեկավարին ու` զանգ: «Կարող ա՞ սաղ խառնել ես» տոնայնությամբ նրան հասկացրել են` մտածում ես «հանցանքդ փոքր է, պետությունը կների՞»: Շատ բառեր չի շռայլել երկրի ղեկավարը, բայց Արգամիչը հասկացել է, որ ընդդիմությանն օրինակ ծառայելով, «իշտահի» գցելով ինքն իր գլխին «սարքելու» է:
Ծանր խոսակցությունից հետո խոսնակի դեմքը երեկ չէր պարզվում. Սամվել Նիկոյանի հարցի ժամանակ նա փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին վրդովված ինչ-որ բան էր ասում, հետն էլ գրիչով «նյարդացած» ջնջում առջևում դրված ինչ-որ թուղթ: Մյուս փոխխոսնակի` Շարմազանովի հետ էլ մի բառ չէր «թրջում»:
Ի դեպ, այս պահին երկրի ղեկը ԱԺ նախագահի ձեռքում է, քանի որ Սերժ Սարգսյանն արձակուրդում է: Ստացվում է, շրջադարձ է եղել Հայաստանում, ու մենք բանից «բեխաբար» ենք: Իշխանությունն անցել է ընդդիմությա՞նը, թե՞ այլընտրանքին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ